Հայտնի են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի չեմպիոնները

Հայտնի են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի չեմպիոնները

Դեկտեմբերի 23-25-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը։ Այս տարի Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարել է 78 մարզիկ, ընդ որում՝ մի շարք առաջատար ըմբիշներ, որոնք վերջերս մասնակցել են Բելգրադում կայացած Աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական անձնակազմի որոշմամբ՝ ազատվել են այս առաջնությունից։

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն այսօր կայացած եզրափակիչ գոտեմարտերից հետո նշել է, որ առաջնության մակարդակից գոհ է, կարևորը՝ նոր անուններ կան։

«Այս առաջնությունում աչքի ընկան մի շարք երիտասարդներ, ինչը շատ կարևոր է, հետագայում նրանք կարող են պատվով մասնակցել նաև միջազգային մրցաշարերի։ Օրինակ՝ 87 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ 17-ամյա Վիգեն Նազարյանը։ Ուսումնամարզական հավաքների միջոցով կփորձենք շտկել այս առաջնության ընթացքում եղած թերությունները»,- ասել է Էդուարդ Սահակյանը և հավելել, որ արդեն հունվարի երկրորդ կեսից հունահռոմեական ոճի ըմբիշները հավաք կանցկացնեն Ծաղկաձորում՝ պատրաստվելով միջազգային և Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարերին։

Ըստ քաշային կարգերի չեմպիոններ և մրցանակակիրներ են դարձել հետևյալ ըմբիշները․

55 կգ

1. Ռուդիկ Մկրտչյան
2. Նորայր Հախոյան
3. Գառնիկ Հովհաննիսյան և Աշոտ Մկրտչյան

60 կգ

1. Արմեն Մելիքյան
2. Տիգրան Մինասյան
3. Ռոբերտ Կարապետյան

63 կգ

1. Հրաչյա Պողոսյան
2. Մուրադ Հարությունյան
3. Սամվել Աղաջանյան և Կարեն Պողոսյան

67 կգ

1. Կարեն Ասլանյան
2. Գուրգեն Ալեքսանյան
3. Շանթ Խաչատրյան և Արմեն Եգանյան

72 կգ

1. Սահակ Հովհանսիյան
2. Սերյոժա Բեռնեցյան
3. Սարգիս Թադևոսյան և Հովհաննես Քալաջյան

77 կգ

1. Վարուժան Գրիգորյան
2. Սամվել Գրիգորյան
3. Արման Բաղդասարյան

82 կգ

1. Արտավազդ Վարդանյան
2. Դերենիկ Մովսիսյան
3. Գագիկ Հակոբյան և Արտակ Շաքարյան

87 կգ

1. Վիգեն Նազարյան
2. Գևորգ Թադևոսյան
3. Գեղամ Թորգոմյան

97 կգ

1. Արթուր Շահինյան
2. Ալբերտ Եղիկյան
3. Գառնիկ Հակոբյան

130 կգ

1. Ռազմիկ Քուրդյան
2. Ալբերտ Վարդանյան
3. Արմեն Հարությունյան

Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացել էր Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի 2020 թվականի առաջնությունը, արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth