Հանրապետության հրապարակում շարունակվում է «Հայրենիքի փրկության շարժման» նստացույցը

«Հայրենիքի փրկության շարժման» նստացույցը Երևանի Հանրապետության հրապարակում շարունակվում է:
«Չնայած եղանակային ոչ բարենպաստ պայմանններին և ջերմաստիճանի անկմանը՝ Հանրապետության հրապարակում շարունակվում է «Հայրենիքի փրկության շարժման» նստացույցը: Հրապարակն ակտիվ էր թե՛ գիշերը, թե՛ այսօր։ Նիկոլ հեռացիր»,- նշված է շարժման ֆեյսբուքյան էջում:
Նոյեմբերի 11-ից սկսած անհնազանդության ակցիաներ և բողոքի այլ միջոցառումներ են իրականացվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանին:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին
https://t.me/hingshabti