Որոնումներ են իրականացվում Ֆիզուլու, Հադրութի և Զանգելանի ուղղություններում

Որոնումներ են իրականացվում Ֆիզուլու, Հադրութի և Զանգելանի ուղղություններում

Մարտական գործողությունների Մատաղիսի, Թալիշի, Հադրութի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում զոհված զինծառայողների աճյուններ չեն հայտնաբերվել: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Այսօր որոնումներ են իրականացվում Ֆիզուլու, Հադրութի և Զանգելանի ուղղություններում»,- հայտնել է Թադևոսյանը:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ավարտից հետո մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում առայսօր հայտնաբերվել է 1073 զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյուններ, ինչպես նաև մարտական գործողությունների վայրերից ողջ են գտնվել 7 զինծառայող և 2 քաղաքացիական անձ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth