Տոնածառներ, ամանորյա նվերներ ու նամակներ ռուս խաղաղապահների համար

Տոնածառներ, ամանորյա նվերներ ու նամակներ ռուս խաղաղապահների համար

Տոնեկան օրերին ընդառաջ հրամանատարությունը շնորհավորել է ռուս խաղաղապահներին, որոնք հերթապահություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղում, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից: Հենակետերում զինվորականներին են հանձնել արհեստական տոնածառներ, քաղցրավենիք և նամակներ երեխաներից, որոնք վերջիններս ուղարկել են Ռուսաստանի տարբեր շրջաններից: Հենակետերում նաև տեղադրվել են կապի միջոցներ, որոնք թույլ են տալիս խաղաղապահներին շնորհավորել իրեն հարազատներին ու մտերիմներին տոների առթիվ:

Ընդհանուր հաշվով ռուսական խաղաղապահ կոնտինգենտի համար Արցախ է ուղարկվել ավելի քան երկու հազար ամանորյա նվերներ, ինչպես նաև 600 նամակ և մոտ 1500 բացիկ ամանորյա շնորհավորանքներով:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth