Արցախի ավելի քան 900 բնակիչ արդեն ստացել են բուժօգնություն

Արցախի ավելի քան 900 բնակիչ արդեն ստացել են բուժօգնություն

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակիչներին Ստեփանակերտում և Լեռանային Ղարաբաղի մնացած բնակավայրերում, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Անցած մեկ օրում ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցույց տվել Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի 21 բնակչի: Լեռնային Ղարաբաղի ավելի քան 900 բնակիչ արդեն ստացել են բուժօգնություն դաշտային հոսպիտալում, այդ թվում 120 երեխա:

Բատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման բրիգադներում աշխատում են 60-ից ավելի տարբեր մասնագիտությունների բժիշկներ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth