Մինչև դեկտեմբերի 27-ը հայտնաբերվել է 1111 զոհված զինծառայողի աճյուն

Մինչև դեկտեմբերի 27-ը հայտնաբերվել է 1111 զոհված զինծառայողի աճյուն

Նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է 1111 զոհված զինծառայողի աճյուն։ Այս մասին  news.am-ի հետ զրույցում ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Այս պահին երեք խումբ որոնողական աշխատանքները շարունակում են Հադրութի տարածքում»,- հավելել է Թադևոսյանը։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth