Հրդեհ Սարի Թաղում

Հրդեհ Սարի Թաղում

Դեկտեմբերի 28-ին, ժամը 02:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 8-րդ փողոցի տներից մեկի նկուղային հարկում գտնվող փայտամշակման արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։58-ին, մարվել՝ 04։14-ին։ Տան բակում՝ փայտամշակման արտադրամասում (մոտ 300 քմ), այրվել են փայտյա կառուցատարրեր։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth