Պարենային միանվագ աջակցություն ՊՀԾ-ի կողմից՝ Քովիդ-19 ճգնաժամից տուժած 44 հազար քաղաքացու

Պարենային միանվագ աջակցություն ՊՀԾ-ի կողմից՝ Քովիդ-19 ճգնաժամից տուժած 44 հազար քաղաքացու

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) համագործակցությամբ 44,000 անապահով քաղաքացիներ, որոնք տուժել են ՔՈՎԻԴ-19 համաճարակի սոցիալ-տնտեսական հետևանքներից, պարենային աջակցություն կստանան: Նշվում է, որ այս շաբաթվանից աջակցության բաշխումը մեկնարկել է։

«Սննդի չափաբաժինը նախատեսված է ընտանիքի երկու ամսվա կարիքների համար և  ուղղված է Երևանի և Կոտայքի մարզի բնակիչներին։ Սննդի բաշխումն իրականացնելու են տեղական ինքնակառավարման մարմինները․ առանձնացվել է 12 տեղամաս Երևանում և 11 տեղամաս Կոտայքում: Շահառուների շրջանակը կազմվել է՝ հիմնվելով Պարենային Անվտանգության Գնահատման արդյունքների վրա, որոնք իրականացվել են ՊՀԾ-ի կողմից 2020թ․ հուլիս և օգոստոս ամիսներին՝ ՔՈՎԻԴ-19 համաճարակի ընթացքում։ Առաջնահերթությունը տրվել է ամենակարիքավոր ընտանիքներին՝ հատկապես նրանց, ովքեր ընտանիքում ունեն առնվազն 3 կամ հատուկ կարիքներ ունեցող երեխաներ, հղի կին և մինչև հինգ տարեկան երեխաներ։

Գնահատման համաձայն՝ հարցվածների ավելի քան 15% -ը նշել է, որ ՔՈՎԻԴ-19-ի պատճառով սննդի կարիքներն ավելի են սրվել․ ընտանիքների մոտավորապես կեսը նշել է, որ սպառել են իրենց խնայողությունները, պարտքեր են կուտակել: Սննդի բաշխման վերաբերյալ հետադարձ կապի, հարցումների կամ բողոքների դեպքում կարող եք գրել armenia.BFM@wfp.org էլեկտրոնային հասցեին»,- ասված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth