Ռուսական ուղղաթիռի խոցման վայրում ուղղափառ մատուռ կկառուցվի

Ռուսական ուղղաթիռի խոցման վայրում ուղղափառ մատուռ կկառուցվի

Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռի խոցման վայրում ուղղափառ մատուռ կկառուցվի: «Արմենպրեսի» փոխանցմամբ` այս մասին ասված է «Խաղաղություն» հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:

«2021թ. հունվարի 6-ին տեղի կունենա ՍԲ Իլյա մարգարեի ուղղափառ մատուռի կառուցման առաջին աղյուսի տեղադրման արարողությունը: Այն կկառուցվի Էրեբունի ավիաբազայի ռուս օդաչուների հիշատակին»,- ասված է հաղորդագրությունում:

Ուղղափառ մատուռը կկառուցվի Երասխում գտնվող բլրի վրա, որտեղ ընկել է նոյեմբերի 9-ին Ադրբեջանի կողմից խոցված ռուսական ուղղաթիռը:

Նույն վայրում դեկտեմբերի 12-ին տեղադրվել է ռուսական ուղղաթիռի զոհերի հիշատակի հուշատախտակ:

Նոյեմբերի 9-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքից դյուրակիր շարժական զենիթահրթիռային համալիրից արձակված կրակից Հայաստանի Հանրապետության օդային տարածքում խոցվել է ռուսական Մի-24 ուղղաթիռ: Հարձակման արդյունքում անձնակազմի անդամներից երկուսը զոհվել են, մեկը` վիրավորվել:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth