Հադրութի և Ջաբրայիլի հատվածներում հայտնաբերվել է 20 աճյուն

Հադրութի և Ջաբրայիլի հատվածներում հայտնաբերվել է 20 աճյուն

Մարտական գործողությունների Հադրութ-Կարմրակուճի և Ջաբրայիլի ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 19 զոհված զինծառայողի և 1 քաղաքացիական անձի աճյուններ: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Դատաբժշկական փորձաքննություն է իրականացվում պարզելու զոհված քաղաքացիական անձի ինքնությունը: Նրա մարմինը գտնվել է Հադրութի Կարմրակուճ գյուղի հատվածում՝ դաշտում: Փորձաքննությունը կպարզի նաև՝ արդյոք քաղաքացին զոհվել է պատերազմական գործողությունների հետևանքով, թե սպանվել է: Ընդհանուր առմամբ՝ առայսօր մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել է 1175 զոհվածի աճյուն: Այսօր որոնողական աշխատանքերը շարունակվում են Հադրութ-Կարմրակուճի և Մեխակավանի (Ջաբրայիլ) ուղղություններով»,-մանրամասնել է Թադևոսյանը՝ հավելելով, որ զոհվածների աճյունների որոնմանը զուգահեռ, բոլոր վայրերում աշխատանքներ են իրականացվում նաև ողջ մնացած զինծառայողների ու քաղաքացիների հայտնաբերման ուղղությամբ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth