Ռուս խաղաղապահները «բլոկպոստերում» շարունակում են իրենց առաքելությունը Արցախում

Ռուս խաղաղապահները «բլոկպոստերում» շարունակում են իրենց առաքելությունը Արցախում

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները կատարում են իրենց առջև դրված առաջադրանքներն՝ ապահովելով կրակի դադարեցման հսկողություն և մոնիտորինգ դիտակետերում, որոնք ապահովված են ժամանակակից ենթակառուցվածքներով և մոդուլներով, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Բլոկպոստերը» նախատեսված են հրաձգային զենքերից և բեկորներից զինծառայողներին պաշտանելու, ինչպես նաև մոտակա ընդհանուր տարածքը հսկողության տակ պահելու համար:

Ներկա պահին ռուս խաղաղապահներն իրականցնում են իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և հսկողություն, որպեսզի պահպանվի կրակի դադարեցման ռեժիմը՝ ապահովելով քաղաքացիական ավտոտրանսպորտի անվտանգ երթևեկությունը և տեղաշարժը Լաչինչ միջանցքով, ինչպես նաև հակամարտող կողմերի շփման գծի ամբողջ երկայնքով:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth