Հաստատվել է 324 նոր դեպք և 14 (+1) մահ. ընդհանուր 160544 դեպք

Հաստատվել է 324 նոր դեպք և 14 (+1) մահ. ընդհանուր 160544 դեպք

Հունվարի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160544 դեպք, որոնցից 145759-ն` առողջացած, 2878-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11215 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 600306 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1601 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ունենք 928 առողջացած և 14 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 692 է:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth