Հետախուզվողները հայտնաբերվել են Գյումրիում

Հետախուզվողները հայտնաբերվել են Գյումրիում

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 4-ին, Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի հրապարակում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Վահրամ Մ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 21-ից ոստիկանության Եղեգնաձորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեեռնողին: Վահրամ Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Նշվում է նաև, որ ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 4-ին, ժամը 15.35-ին, Գյումրի քաղաքի կայարանամերձ հրապարակում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Ռաֆայել Մ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 21-ից ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ռաֆայել Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth