Հրդեհ Նորաշեն գյուղում

Հրդեհ Նորաշեն գյուղում

Հունվարի 4-ին, ժամը 09։18-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղում տուն է այրվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չորաթանի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:51-ին, մարվել՝ 12:48-ին: Այրվել է երկհարկանի տան երկրորդ հարկը (105 քմ):

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth