Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին կտրամադրվի 5 միլիոն դրամ

Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին կտրամադրվի 5 միլիոն դրամ

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ստացած քաղաքացիներին, ՀՀ կառավարության որոշմամբ, կտրվի սոցիալական աջակցություն՝ միանվագ դրամական օժանդակության տեսքով:

  • Առաջին խմբի հաշմանդամություն կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում կտրամադրվի 3.000.000 ՀՀ դրամ
  • Երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 ՀՀ դրամ
  • Երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 ՀՀ դրամ
  •  Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին կտրամադրվի 5.000.000 ՀՀ դրամ:

«Շահառուն կարող է դիմում ներկայացնել e-request.am միասնական հարթակի կամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջի՝ www.mlsa.am-ի՝ «Գրեք նամակ» բաժնի միջոցով:  Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի ապրիլի 1-ն է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth