Ասկերանի շրջանում տեղի կունենան հայտնաբերված զենք-զինամթերիքի վնասազերծման աշխատանքներ

Ասկերանի շրջանում տեղի կունենան հայտնաբերված զենք-զինամթերիքի վնասազերծման աշխատանքներ

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից իրազեկում են, որ այսօր Ասկերանի շրջանի Շոշ, Խնածախ և Այգեստան համայնքներում տեղի կունենան տվյալ տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերիքի վնասազերծման աշխատանքներ:

«Ուստի, խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Սակրավորական խմբերն Արցախի տարածքում շարունակում են իրականացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և կատարել հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացում: Տեղեկատվության և այլ պարզաբանումների համար կարող եք զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,112 և 101 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth