Ականազերծվել է 427 հեկտարից ավելի տարածք, մոտ 161 կմ ճանապարհ և 617 շինություն

Ականազերծվել է 427 հեկտարից ավելի տարածք, մոտ 161 կմ ճանապարհ և 617 շինություն

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ստեփանակերտի ծայրամասերի ականազերծման ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքի իրականացնելու ընթացքում, ինչպես նաև ապահովում են տեղանքի մաքրման աշխատանքի բարձր տեմպը ցանկացած եղանակային պայմաններում։

2020 թվականի նոյեմբերի 23-ից սկսած ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են ավելի քան 427 հա տարածք, ավելի քան 160,8 կիլոմետր ճանապարհ, 617 շինություն, այդ թվում՝ ավելի քան 20 հատուկ նշանակության օբյեկտ, վնասազերծվել է ավելի քան 19,6 հազար պայթյունավտանգ առարկա։

Հայտնաբերված պայթյունավտանգ և չաշխատած զինամթերքը տեղափոխվում և ոչնչացվում է հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարանում։ Զինամթերքը, որի տեղափոխումը հնարավոր չէ, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth