Ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել արցախցի 138 երեխայի

Ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել արցախցի 138 երեխայի

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ռազմական բժիշկների արտագնա ստորաբաժանումները շարունակում են օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերի բնակիչներին

Ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակելի տարածքներում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքներն ապահովելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ընդհանուր առմամբ օգնություն է ցուցաբերվել  Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1100 բնակչի, այդ թվում՝ 138 երեխայի:

Արտագնա ստորաբաժանումներին դիմած բոլոր քաղաքացիները խորհրդատվություն են անցել թերապևտների, վիրաբույժների և այլ որակավորված մասնագետների մոտ՝ ստանալով անհրաժեշտ նշանակումներ:

Տեղի բնակիչների դիմումները որպես կանոն կապված են տարբեր քրոնիկական հիվանդությունների, ինչպես նաև սիրտ-անոթային և էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման հետ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth