Ականազերծվել է մոտ 440 հեկտարից ավելի տարածք, 165 կմ ճանապարհ և 618 շինություն

Ականազերծվել է մոտ 440 հեկտարից ավելի տարածք, 165 կմ ճանապարհ և 618 շինություն

Անցած մեկ օրում ռուս սակրավորները Արցախում ականազերծել են 5 հեկտար տարածք, հայտնաբերել ու վնասազերծել են 1105 պայթունավտանգ առարկա, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

2020 թվականի նոյեմբերի 23-ից սկսած ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են մոտ 440 հա տարածք, մոտ 165 կիլոմետր ճանապարհ, 618 շինություն, այդ թվում՝ ավելի քան 22 հատուկ նշանակության օբյեկտ, վնասազերծվել է ավելի քան 21755 պայթյունավտանգ առարկա։

Հայտնաբերված պայթյունավտանգ և չաշխատած զինամթերքը տեղափոխվում և ոչնչացվում է հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարանում։ Զինամթերքը, որի տեղափոխումը հնարավոր չէ, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth