Լճաշեն գյուղում այրվել է անասնակեր

Լճաշեն գյուղում այրվել է անասնակեր

Հունվարի 7-ին, ժամը 20:11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղի մանկապարտեզի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23–րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 3-րդ շենքի մոտակայքում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21։43-ին, մարել՝ 22։13-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth