Անցած մեկ օրում ռուս սակրավորները Արցախում ականազերծել են 6,5 հեկտար տարածք

Անցած մեկ օրում ռուս սակրավորները Արցախում ականազերծել են 6,5 հեկտար տարածք

Անցած մեկ օրում ռուս սակրավորները Արցախում ականազերծել են 6,5 հեկտար տարածք, հայտնաբերել ու վնասազերծել են 787 պայթունավտանգ առարկա, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

2020 թվականի նոյեմբերի 23-ից սկսած ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են մոտ 446,4 հա տարածք, մոտ 165 կիլոմետր ճանապարհ, 618 շինություն, այդ թվում՝ ավելի քան 22 հատուկ նշանակության օբյեկտ, վնասազերծվել է ավելի քան 22542 պայթյունավտանգ առարկա։

Հայտնաբերված պայթյունավտանգ և չաշխատած զինամթերքը տեղափոխվում և ոչնչացվում է հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարանում։ Զինամթերքը, որի տեղափոխումը հնարավոր չէ, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth