Այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան

Այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան

Հունվարի 9-ին, ժամը 04։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 8/2 շենքի բակում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։10-ին, մարվել՝ 05։21-ին։ Այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալբերտ Հ․) և մասամբ ջերմահարվել՝ մոտակայքում կայանած «Hyundai Sonata» և «Opel Vectra» մակնիշների ավտոմեքենաները։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth