Ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն

Ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն

Հունվարի 8-ին, ժամը 19։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցում՝ Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Հոգեբանը քաղաքացուն (իգական սեռի, ծնված 1970 թ․) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth