Ռազմամթերքի վնասազերծում Նոր Շենում և Այգեստանում

Ռազմամթերքի վնասազերծում Նոր Շենում և Այգեստանում

Արցախի ԱԻ պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր, օրվա ընթացքում չպայթած ռամամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու շրջանի Նոր Շեն և Ասկերանի շրջանի Այգեստան համայնքների տարածքներում։

«ԱԻ պետական ծառայության սակրավորները, հումանիտար ականազերծման կենտրոններն ու ՌԴ ՊՆ սակրավորական ջոկատները շարունակում են վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները։ Պարզաբանումների համար զանգահարել 911` ճգնաժամային կառավարման կենտրոն»,- նշված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth