«Շիրակն» ընկերական խաղ կանցկացնի «Արարատի» հետ

Գյումրու «Շիրակի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմը հունվարի 16-ին ժամը 13:00-ին Ձորաղբյուրի ֆուտբոլի մարզաբազայում ընկերական խաղ կանցկացնի Երևանի «Արարատի»:
Նշենք, որ «Շիրակը» վերադարձել է արձակուրդից և վերսկսել մարզումները՝ նախապատրաստվելով մրցաշրջանի երկրորդ հատվածին: Թիմի շարքերը համալրել կոտդիվուարացի ֆուտբոլիստներ Տիդիան Դիամանդեն և Յակուբա Սիլուեն:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին
https://t.me/hingshabti