«Արարատը» հունվարին երկու ստուգողական խաղ կանցկացնի

«Արարատը» հունվարին երկու ստուգողական խաղ կանցկացնի

Մրցաշրջանի երկրորդ հատվածին նախապատրաստվելու առաջին փուլի ընթացքում «Արարատն» երկու ստուգողական հանդիպում կանցկացնի, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Հունվարի 16-ին, «Արարատը» Ձորաղբյուրի մարզահամալիրում կհյուրընկալի Գյումրու «Շիրակին», իսկ հունվարի 23-ին մրցակցի հարկի տակ կխաղա «Ուրարտուի» հետ: Երկու հանդիպումների սկիզբն էլ 13:00-ին է:

Հավելենք, որ այս ընթացքում «Արարատի» շարքերը համալրել են դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը «Գանձասար-Կապանից» և պաշտպան Արթուր Դանիելյանը «Արարատ-Արմենիայից»:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth