3 օրում 21 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

3 օրում 21 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 3 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հունվարի 9-ին, ժամը 02.40-ին, Երևանի Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի փողոցների և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Լենդ Ռովեր» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես-Բենցի» 34-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 9-ին, ժամը 15.50-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Պորշ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել պատին. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 9-ին, ժամը 00.40-ին, Երևանի Քրիստափորի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 8-ին, ժամը 23.20-ին, Երևանի Պռոշյան փողոցում իրար են բախվել «Նիսան», երկու «Մերսեդես» և երկու «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 69-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 8-ին, ժամը 18.20-ին, Երևանի Մեծարենցի և Գագարինի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 10-ին, ժամը 22.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Խուդյակովի փողոցի տներից մեկի դարպասներին, այնուհետև՝ պատին. 47-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 10-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Արևիկ-Մրգաշատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 10-ինմ ժամը 20.30-ի սահմաններում, Մեծամոր- ՀԱԷԿ ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 65-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 10-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 9.2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ԱՈՒԴԻ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԱՈՒԴԻԻ» 54-ամյա ուղևորուհին և «ՎԱԶ-2121-ի» 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 10-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 32-րդ կմ-ին «GMC» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին. 55-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 11-ին, ժամը 01.50-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Լենինի փողոցում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի. «Ինֆինիտիի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 10-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Որոտան-Խոտ ճանապարհի 6-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 33-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth