Ռուս սակրավորները Արցախում ականազերծել են մոտ 479,2 հեկտար տարածք

Ռուս սակրավորները Արցախում ականազերծել են մոտ 479,2 հեկտար տարածք

2020 թվականի նոյեմբերի 23-ից սկսած ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են մոտ 479,2 հա տարածք, մոտ 182,8 կիլոմետր ճանապարհ, 710 շինություն, այդ թվում՝ ավելի քան 22 հատուկ նշանակության օբյեկտ, վնասազերծվել է ավելի քան 23000 պայթյունավտանգ առարկա։

Հայտնաբերված պայթյունավտանգ և չաշխատած զինամթերքը տեղափոխվում և ոչնչացվում է հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարանում։ Զինամթերքը, որի տեղափոխումը հնարավոր չէ, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth