Գյումրիում Պատշգամբով անցել են հարևան բնակարանի պատշգամբ ու փորձել գողություն անել

Գյումրիում Պատշգամբով անցել են հարևան բնակարանի պատշգամբ ու փորձել գողություն անել

Դեկտեմբերի 29-ին, կեսգիշերն անց, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գյումրու Կազաչի պոստ թաղամասի իրենց շենքի չբնակեցված բնակարանից ձայներ են լսվում։ Ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խմբի անհետաձգելի գործողությունների շնորհիվ նշված թաղամասում հայտնաբերվել են և, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվել 23 և 27 տարեկան երկու տղամարդ, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Պարզվել է, որ նրանք իրենց բնակարանի պատշգամբով անցել են հարևան բնակարանի պատշգամբ, երկաթյա լինգով բացել են դուռն ու մտել բնակարան։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Լինգը հայտնաբերվել է պատշգամբում։ Կատարվում է քննություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth