Շինուհայր գյուղում այրվել են անասնագոմի տանիքը և անասնակեր

Շինուհայր գյուղում այրվել են անասնագոմի տանիքը և անասնակեր

Հունվարի 10-ին, ժամը 21:30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:41-ին, մարվել՝ հունվարի 11-ին, ժամը 01։05-ին: Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 60 քմ) և տանիքում կուտակած մոտ 150 հակ անասնակեր:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth