Գերիների փոխանակման հարցը մինչև վերջ լուծված չէ. Փաշինյան

Գերիների փոխանակման հարցը մինչև վերջ լուծված չէ. Փաշինյան

Կրեմլում տեղի ունեցած հանդիպումից Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը ճեպազրույցիք ժամանակ ամփոփել են բանակցությունները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման արդյունքում հունվարի 11-ին ստորագրված՝ տարածաշրջանային իրավիճակի զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարությունը:

«Մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ կառուցողական աշխատել: Կարծում եմ, որ մեկ հանդիպման ընթացքում հնարավոր չէ բոլոր հարցերը կարգավորել, հույս ունեմ, որ մենք առաջ կգնանք: Ներկայում գլխավորը շարունակում է մնալ հումանիտար հարցը, մասնավորապես, գերիների փոխանակումը, որը նախատեսված է նոյեմբերի 9-ի մեր համատեղ հայտարարությունում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մյուս կողմից դեռ կան հարցեր, որոնք դեռ մինչև վերջ լուծված չեն, մասնավորապես խոսքը վերաբերում է գերիներին:

«Ցավոք, այդ կոնֆլիկտը դեռ կարգավորված չէ: Մեզ հաջողվեց ապահովել հրադադար, սակայն դեռ մնում են հարցեր, որոնք կարգավորված չեն: Դրանցից է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Ցավոք, մեզ այսօր չհաջողվեց լուծել գերիների հարցը, ինչը ամենազգայուն ու ցավոտ հարցն է: Այն հումանիտար հարց է, և մենք պայմանավորվել ենք շարունակել աշխատանքն այս ուղղությամբ, սակայն մենք կարծում ենք, որ կոնկրետ մեր համատեղ հայտարարության 8-րդ կետն ամբողջությամբ չի իրականացվում: Ես հույս ունեմ, որ մենք կարճ ժամկետներում կկարողանանք հասնել կոնկրետ լուծումների»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth