Հայտնաբերվել է ևս 10 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին

Հայտնաբերվել է ևս 10 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին

Որոնողական աշխատանքների արդյունքում այսօր՝ հունվարի 11-ին, Հադրութի, Սղնախի և Ջաբրայիլի ուղղություններից հայտնաբերվել է 10 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Թադևոսյանը նշել է, որ քաղաքացիական անձի մարմինը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղից. «Տղամարդ է, հարազատները նրա մարմինը ճանաչել են»։

Նշենք, որ առայսօր որոնողական աշխատանքների շնորհիվ մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել և դուրս է բերվել ընդհանուր առմամբ 1222 զինծառայողի եւ քաղաքացիական անձանց աճյուն:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth