Ձյուդոյիստները հավաք կանցկացնեն Ծաղկաձորում

Ձյուդոյիստները հավաք կանցկացնեն Ծաղկաձորում

Ծաղկաձորում հունվարի 15-ից  14-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն Հայաստանի առաջատար ձյուդոիստները։  Թիմի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը տեղեկացրել է, որ պարապմունքերում կընդգրկվեն 16 մարզիկ։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

«Նպատակ կա  տեխնիկատակտիկական հատկանիշները հնարավորինս բարձրացնել նախատեսված երկրորդ հավաքի  ընթացքում։ Կհաջորդի մրցուղերթը Իսրայելի Թել Ավիվ քաղաք, որտեղ փետրվարի 18-ին կմեկնարկի միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշար։ Տատամի կելնեն առավել լավ մարզավիճակի հասած մեր ձյուդոիստները։ Մրցաշրջանը հագեցած կլինի ուսումնամարզական հավաքներով և վարկանիշային մրցաշարերով։ Ցանկություն կա մասնակցել ու հաջողության հասնել  ամռանը կայանալիք Տոկիոյի օլիմպիական խաղերում»,- նշված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth