Մարտական հերթապահության հերթափոխ երրորդ կորպուսում

3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Անցկացվել է շարային ստուգատես, ստորաբաժանման հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագներն անձնակազմին հրահանգավորել են մարտական հերթապահության կրման անվտանգության կանոնների պահպանման, զգոնության բարձրացման և առաջադրված մարտական խնդիրների առանձնահատկությունների վերաբերյալ։
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին
https://t.me/hingshabti