Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը

Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը
Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից։
Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում։ Դիմումները կարող եք ներկայացնել նախարարություն՝ պարտադիր նշելով կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, բնակության փաստացի վայր, անուն, ազգանուն):
Որպես դիմումի վերնագիր գրել՝ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԴԻՄՈՒՄ, նշելով հետևյալ տեղեկությունները՝
  • ընտանիքի անդամների քանակը, կազմը,
  • ընտանիքի անդամները՝ անուն, ազգանուն, անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները, սոցիալական քարտի համարը (ՀԾՀ)
  • նշված շրջաններից նախապատվելի վարչական շրջանը
  • այլ տեղեկություն
Դիմումները կարող եք ուղարկել փոստով` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54 հասցեով կամ էլ․փոստով՝ mss.nkr@mail.ru, կամ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին։
Ստորև տեղադրում ենք դիմումի օրինակելի ձևը.
ԱՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ
ՍԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՏԻԿԻՆ Մ.ԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ
  • դիմողի անուն ազգանուն
  • բնակության փաստացի վայր
  • կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար)
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԴԻՄՈՒՄ
  • Ընտանիքի անդամների քանակը
  • Կազմը
  • ընտանիքի անդամները՝ անուն, ազգանուն, անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները, սոցիալական
  • քարտի համարը (ՀԾՀ)
  • Գրանցման հասցեն
  • Նշված շրջաններից նախապատվելի վարչական շրջանը
  • Այլ տեղեկություն
  • Դիմող`
  • ստորագրություն, ազգանուն

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth