Զանգելանից 14 զինծառայողի աճյուն է դուրս բերվել

Զանգելանից 14 զինծառայողի աճյուն է դուրս բերվել

Արցախի փրկարարները հունվարի 11-ին որոնողական աշխատանքներ են իրականացնում մարտական գործողությունների՝ Ասկերանի վերին ենթաշրջանի (Սղնախ), Մարտունու, Հադրութի, Մեխակավանի (Ջաբրայիլ), Որոտանի (Կուբաթլու) հատվածներում: Այս մասին «Արմենպրես» հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը՝ հավելելով, որ բոլոր վայրերում միաժամանակ աշխատելու են հնարավոր թաքնվածներին որոնող խմբեր:

«Նախօրեին որոնողական խմբերը Սյունիքի մարզով մտել են Կովսական (Զանգելան) և դուրս բերել 14 զինծառայողի աճյուն:  Ընդհանուր առմամբ՝ որոնողական աշխատանքների արդյունքում առայսօր հայտնաբերվել է 1211 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ»,- մանրամասնել է Թադևոսյանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth