Զինամթերքի վնասազերծում Նախիջևանիկում, Մարտունիում, Գիշիում, Մաճկալաշենում և Խնուշինակում

Զինամթերքի վնասազերծում Նախիջևանիկում, Մարտունիում, Գիշիում, Մաճկալաշենում և Խնուշինակում

Արցախի ԱԻ պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում նաև Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքում, Մարտունի քաղաքում, Գիշի, Մաճկալաշեն և Խնուշինակ համայնքներում:

«Պայթյուններ լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել. սակրավորներն են աշխատում: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- նշված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտնել էին, որ սակրավորական ջոկատների կողմից Արցախի տարածքում չպայթած զենք-զինամթերքի և վտանգ ներկայացնող այլ ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները շարունակվում են:

«Տեղեկացնում ենք, որ այսօր օրվա ընթացքում հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարրածքներում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին»,- նշված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth