Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով

Ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ շուրջօրյա վերահսկողությունը, հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Դիտորդական կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,-ասված  է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռուսաստանցի զինվորականները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Նշվում է, որ վարժանքների ընթացքում խաղաղապահները բարելավում են դիտակետերի հսկողության և պաշտպանության ոլորտում իրենց հմտությունները:

«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրություններով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի շուրջօրյա դիտարկում իրականացնելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth