Հրդեհ Շիրակի մարզի Ձորակապ գյուղում

Հրդեհ Շիրակի մարզի Ձորակապ գյուղում

Հունվարի 11-ին, ժամը 22:42-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորակապ գյուղում այրվում է հացատուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի տներից մեկին կից հացատան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:57-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել են հացատան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 25 քմ) և ներսում կուտակված ստվարաթղթե արկղեր (25 հատ):

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth