Չորրորդ կորպուսում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ
4-րդ զորամիավորման ենթակա ստորաբաժանումներից մեկի հետ հունվարի 11-ին անցկացվել են գործնական պարապմունքներ, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Ստուգվել են տեղանքում կողմնորոշման և քողարկման հմտությունները, զինծառայողների մասնագիտական պատրաստվածության աստիճանը:
Անձնակազմը ցուցաբերել է մասնագիտական բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել առաջադրված խնդիրները:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti