Նալբանդյան գյուղում հայր ու որդի են դանակահարվել

Նալբանդյան գյուղում հայր ու որդի են դանակահարվել

Հունվարի 3-ին, ժամը 16-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնի կտրած-ծակած վերքերով երկու տղամարդ են տեղափոխվել հիվանդանոց։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ տուժողները Նալբանդյան գյուղի բնակիչներ են՝ հայր և որդի։ Իսկ թե ինչ հանգամանքներում և ով էր նրանց վնասվածքներ պատճառել՝ պարզվեց հաղորդումից ժամեր անց, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ տեղեկություններ ստացվեցին, որ ֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողներին դանակահարել էր համագյուղացին՝ Նալբանդյան գյուղի 61-ամյա մի բնակիչ։ Նույն օրը կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին։ Նա խոստովանել է կատարածը։ Դանակը հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Բերման ենթարկված տղամարդը կալանավորված է։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth