«Արարատի» ֆուտբոլիստները բուժզննում են անցել
Երևանի «Արարատի» ֆուտբոլիստները պլանային բժշկական զննություն են անցել: Բուժզննումը հաջող էր բոլոր ֆուտբոլիստների համար, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի գարնանային հատվածի վերսկսումը նախատեսված է փետրվարի 19-21-ը ընկած ժամանակահատվածում:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti