Այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ

Այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ

Հունվարի 14-ին, ժամը 01:23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարատովկա գյուղի մոտակա դաշտերում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Շագալի» կոչվող հանդամասում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։30-ին, մարվել՝ 04։45-ին: Այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth