Փրկարարները բացել են փակ դռները
Հունվարի 12-13-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ, Արարատի մարզի Մասիս, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti