Դանակահարություն Ծաղկաձորի սրճարաններից մեկում

Դանակահարություն Ծաղկաձորի սրճարաններից մեկում

Հունվարի 9-ին, ժամը 1-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա մի տղամարդ: Նրան դանակահարել էին: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Ոստիկանները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ են ձեռնարկել` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից ժամեր անց պարզվել է ոչ միայն կասկածյալի ինքնությունը, այլև քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ հունվարի 9-ին, կեսգիշերն անց,

Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների փողոցի բար-սրճարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր Ծաղկաձոր քաղաքի 33-ամյա մի բնակիչ: Նույն օրը Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկում կասկածվողը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց բաժին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք: Դանակը հայտնաբերվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth