1 օրում 14 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

1 օրում 14 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Հունվարի 14-ին, ժամը 10.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «Կիա» և «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 15.05-ին, հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել նաև «Կիայի» 5-ամյա ուղևորուհին:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 13-ին Երևանի Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած անհայտ ավտոմեքենաների վթարի հետևանքով հունվարի 14-ին, ժամը 23.30-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 32-ամյա տղամարդ:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 13-ին, ժամը 12.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մուրացանի փողոցի և Աթոյան անցուղու խաչմերուկում վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 07.50-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել 69-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 19.00-ին, Երևանի Արցախի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ: «Ֆոլքսվագենի» ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 13.40-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արարատի մարզի Գոռավան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արարատի մարզի Նորաբաց գյուղի գերեզմանատանը կից ճանապարհին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա և դիմել փախուստի: Երեխան տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում իրար են բախվել «Նիսան Մարչ» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Զաֆիրայի» վարորդը և «Նիսան Մարչի» ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 09.05-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի և Սպանդարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մազդա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ.
«Նիսանի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Գյումրիի Բուլվարային փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին. վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու և Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. ուղևորուհուն տեղում շտապօգնություն խմբի կողմից ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth