Ալիևը կնոջ և դստեր հետ այցելել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի

Ալիևը կնոջ և դստեր հետ այցելել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան իրենց դստեր հետ այցելել են Շուշի: Այցի ժամանակ նրանց եղել են Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում, որը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ժամանակ երկու անգամ ադրբեջանական ԶՈւ-ի հարվածներին էր ենթարկվել մարտական գործողությունների ընթացքում: Ընդ որում՝ երկու անգամ էլ տաճարում մարդիկ են եղել: Երկրորդ թիրախային հարվածի ժամանակ տուժել էին ռուս լրագրողներ:

Նշվում է, որ ուղևորության ժամանակ Ալիևը դրել է Ֆիզուլի-Շուշի ճանապարհահատվածի, ինչպես նաև Ֆիզուլիում օդանավակայանի կառուցման հիմնաքարը՝ հայտարարելով, որ Ֆիզուլիում նոր օդանավակայանի թռիչքուղին պետք է շահագործման հանձնվի 2021 թվականին:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth