Բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված

Բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, խարդախության` 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության և հարկերից խուսափելու՝ 3-ական, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման ու թմրամիջոցի մաքսանենգության՝ 2-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, ծեծի, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, սպանության սպառնալիքի, փաստաթղթի կեղծիքի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
  • Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և գույքը դիտավորությամբ վնասելու 1-ական դեպք։

wp-apeth