Հերթապահություն նաեւ Լաչինի միջանցքում

Հերթապահություն նաեւ Լաչինի միջանցքում

2020 թվականի նոյեմբերի 16-ից Արցախի հանրապետությունում են Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության փրկարարները՝ խաղաղ բնակավայրերում ծավալվող շինարարության եւ ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված ծրագրերում օգնելու նպատակով:

Ռուսաստանից ժամանած փրկարարները հերթապահում են նաեւ Հայաստանը Արցախին կարող Լաչինի միջանցքում: Անցած օրերին, փրկարարները ավելի քան 20 դեպքի են արձագանքել՝ առավելապես վատ եղանակային պայմանների արդյունքում մեքենաների արգելափակումներ, շրջումներ: Մեքենաները ազատելուց հետո, փրկարարները վարորդներին բացատրում են հետագայում նման իրավիճակում չհայտնվելու կանոնները, նշված է ՀՀ ԱԻն պաշտոնաթերթում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth