Հրդեհ Սպիտակ քաղաքում․ այրվել է անասնակեր

Հրդեհ Սպիտակ քաղաքում․ այրվել է անասնակեր

Հունվարի 15-ին, ժամը 02:35-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի Ուզբեկական Կ-2 թաղամասի տներից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ այրվում է տանը հարակից ավտոտնակի տանիքում պահեստավորած անասնակերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:00-ին, մարվել՝ 08։07-ին։ Այրվել են 900 հակ պահեստավորած անասնակեր և 2 պատուհան։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth